C O N S T A L

Ալյումինե պրոֆիլների փաթեթավորում և բեռնում

Transporting of aluminum profiles.jpg

Ալյումինե պրոֆիլը ժամանակակից, դիմացկուն, թեթև կառուցվածքային նյութ է, որը թույլ է տալիս իրականացնել մի շարք ճարտարապետական ​​լուծումներ: Պրոֆիլները հեշտ են ենթարկվում մեխանիկական մշակման։ Ալյումինե պրոֆիլներն օգտագործվում են տարբեր կառույցների, արտաքին և ներքին ցանկապատերի, հասարակական, բնակելի և արդյունաբերական շենքերի միջնապատերի, ինչպես նաև արդյունաբերական ձեռնարկությունների և առևտրի կենտրոնների կառուցման համար: Ուստի ալյումինե պրոֆիլների  փաթեթավորումն անհրաժեշտ է դրանք մեխանիկական վնասվածքներից և կեղտոտվելուց պաշտպանելու համար: 

Փաթեթավորումը կարևոր էտապ է էքստրուդացված ալյումինե պրոֆիլի փոշեներկման գործընթացում, քանի որ այն ապահովում է պատրաստի արտադրանքի պաշտպանություն բեռնման ,փոխադրման և բեռնաթափման աշխատանքների ընթացքում։ Փաթեթավորման գործընթացի առաջին քայլը էքստրուդացված ալյումինի պրոֆիլների մակերեսի պաշտպանելն է։ Դա արվում է պատրաստի արտադրանքի վրա պաշտպանիչ շերտ անցկացնելով, օրինակ պլաստիկ թաղանթ կամ թուղթ: Փոխադրման ընթացքում այս շերտը պաշտպանում է պրոֆիլները քերծվածքներից։ Պաշտպանիչ շերտն անցկացնելուց հետո Էքստրուդացված ալյումինե պրոֆիլները խմբավորվում են ըստ իրենց չափերի, ձևի և ցանկացած այլ բնութագրիչի։ Պրոֆիլները խմբավորելուց հետո դրանք ամրացվում են ժապավեններով կամ այլ ջերմակայուն փաթեթավորման նյութերով: Պրոֆիլների փաթեթավորումն ապահովում է անվտանգ տեղափոխումը։ Հաճախորդին առաքման նպատակով կատարվող ալյումինե պրոֆիլի բեռնումն իրականացվում է մեր ընկերության պահեստում:

Packaging of aluminum profiles.jpg

Can’t find what you’re
looking for?